Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol
A A
Սպորտ

«Ուրարտուն» իր ֆուտբոլիստների պատճառով միավորներ է կորցնում. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Հայաստանի ֆուտոլի IDBank Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 17-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

 

Նախ Չարենացավանում ուժերը չափեցին տեղի «Վանն» ու Երևանի «Ուրարտուն»: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 2:2, ընդ որում դաշտի տերերը հաշիվը հավասարացրին 90+10 րոպեին: Բնականաբար հարց է ձագում, իսկ հանդիպման մրցավարն ինչու այդքան շատ ժամանակ է ավելացրել խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո:

 

Պատճառն այն է, որ 90+1 րոպեին հյուրերի երկու ֆուտբոլիստները վիճել են իրար հետ հենց խաղադաշտում: Նրանց բաժանելու, ապա վերջնական որոշում կայացնելու համար մրցավարը երկար ժամանակով դադարեցրել է հանդիպումը: Ի վերջո, խաղավարը հեռացրել է «Ուրարտուի» երկու կարգազանց ֆուտբոլիստներին: Երևի հենց դրա արդյունքում էլ «Վանին» հաջողվեց խփել փրկարար գոլը: Ի դեպ, հանդիպման վերջին րոպեին կարմիր քարտ է ստացել նաև չարենցավանցիների ֆուտբոլիստը, սակայն վերջին հույսի կանոնը խախտելու համար:

 

Օրվա երկրորդ խաղում «Արարատը» իր հարկի տակ ընդունել է «Ալաշկերտին»: Այստեղ հաղթանակ են տոնել հյուրերը՝ 1:0:

 

Կայացած 17 տուրիդ հետո «Ուրարտուն» 31 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Ալաշկերտը» 29-ով հինգերորդն է: «Արարատն» ունի 20 միավոր և գտնվում է 6-րդ տեղում, իսկ «Վաղը» 11-ով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Հաջորդ՝ 18-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 28-30-ը, քանի որ առաջնությունում ընդմիջում է հայտարարվել կապված Հայաստանի տարբեր հավաքականների զբաղվածության հետ: