Բացել լրահոսը Փակել լրահոսը
400166076_724956733004410_9099433508680306295_n
A A
Քաղաքականություն

Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը

Օրերս ԱՄՆ-ում  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին, որտեղ ներկա էին նաև սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը։ Հայտնում են հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրեց Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության և ապագա ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը,վերջում տեղի ունեցավ  հարց ու պատասխան։