Բացել լրահոսը Փակել լրահոսը
398563713_776718424467631_2267233462082162067_n
A A
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարից Հայաստան են վերադարձել 5 ոսկե մեդալով

Հայ բռնցքամարտիկները Ռոստով քաղաքում կայացած «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարից Հայաստան են վերադարձել 5 ոսկե մեդալով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010թթ.) մրցաշարի հաղթող են դարձել ՝ 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Կարապետյանը և 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Ասլանյանը։ Մեկ բռնցքամարտիկ զբաղեցրել է 2-րդ տեղը` 48 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Ամիրյանը։

Երրորդ տեղը զբաղեցրել են 57 կգ քաշային կարգում հանդես եկող Յուրի Մայիլյանը և 63 կգ քաշային Վազգեն Քարհանյանը։ Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի մարզիչներ Ալեքսան Շախյանի և Գոռ Ջևելիկյանի գլխավորությամբ։