Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1-ին տուրում հանդիպեց Չեռնոգորիայի առաջին թիմի հետ: Չորս պարտիաներից երեքում կողմերը խաղաղ դաշն կնքեցին, իսկ մեկն ավարտվեց Գաբրիել Սարգսյանի հաղթանակով: Այդպիսով, Հայաստանի հավաքականն առավելության հասավ 2,5:1,5 հաշվով և վաստակեց առաջին 2 միավորը: Երկրորդ տուրում մեր ընտրանին կմրցի Խորվաթիայի հետ, որը ընթացիկ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել է Ալբանիային:
Մնացած արդյունքներից կարելի է հիշատակել Դանիայի հաղթանակը մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող Ադրբեջանի նկատմամբ՝ 2,5:1,5, Նորվեգիայի ոչ-ոքին Սլովակիայի հետ՝ Մագնուս Կառլսենի հաղթանակի շնորհիվ:
Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականը 1-ին տուրում 3:1 հաշվով վստահ հաղթեց Չեխիայի թիմին: Մերոնցից հաղթանակ են տոնել Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը: Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր ընտրանին կհանդիպի Սերբիայի հետ, որը մեկնարկում 3:1 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին: