Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol 11.11.
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց «Նոային» և օգնեց «Արարատ-Արմենիային» բարձրանալ 2-րդ տեղ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 17-րդ տուրի կենտրոնական խաղերը:

 

Նախ իրար հետ հանդիպեցին առաջնության երկու առաջատարները՝ «Փյունիկը» և «Նոան»: փյունիկցիները չնայած առաջինը գոլ բաց թողեցին, սակայն հետո երեք գոլ խփեցին և կամային հաղթանակ տարան՝ 3:1: «Փյունիկը» տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 45 միավոր և էլ ավելի ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: «Նոան» առաջին պարտությունը կրեց վերջին 6 խաղերում և այժմ 33 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, քանի որ նրան հետապնդող «Արարատ-Արմենիան» այսօր սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին», վաստակեց 35 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական:

 

Տուրի մնացած երկու խաղերը կկայանան վաղը: Դրանք ոչ մի փոփոխություն չեն կարող մտցնել աղյուսակի վերին հատվածում: