A
A
Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը արծաթե մեդալներ նվաճեցին. սամբոյի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումային երկրորդ օրը նվաճեց ևս երեք մեդալ:
Տղամարդկանց 88 կգ քաշային կաևգում Վահագն Չալյանը հաղթելով վրացի և տաջիկ մրցակիցներին, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Ժալամբեկ Ասիմբեկովին (Ղրղզստան) և դարձավ բրոնզե մեդալակիր։
71 կգ քաշային Արամ Աղաջանյանը պարտության մատնելով ճապոնացի, բելգիացի և ռուսաստանցի մրցակիցներին, մտավ եզրափակիչ, սակայն վերջին մրցամարտում պարտվեց և արժանացավ արծաթե մեդալի:
Մարտական սամբոյում 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը վստահ հաղթանակներով նույնպես հասավ եզրափակիչ, բայց վերջում զիջեց իր մրցակցին և բավարարվեց արծաթե պարգևով:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկու օրվա մեջ վաստակել է 6 մեդալ, երկու արծաթ և 4 բրոնզ: