Բացել լրահոսը Փակել լրահոսը
401008649_297334959929280_1820497742985890436_n
A A
Պաշտոնական

Վթար Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա տուժած

Նոյեմբերի 11-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված1972 թ․) դուրս է եկել ավտոճանապահի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ գլորվել և կախվել հարակից ձորակը. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։