Հայտնի են Հայաստանի առաջին մրցակիցները շախմատի Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնույթունը: Հաշվի առնելով մասնակից հավաքականների վարկանիշային միավորները, կազմվել են առաջին տուրի զույգերը: Դրանից հետո արդեն կգործի շվեյցարական մրցակարգը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային խաղում կհանդիպի Չեռնոգորիայի ազգային թիմի հետ: Առաջին խաղատախտակին մեր շախմատիստը հանդես կգա սևերով:
Ի դեպ, Նորվեգիայի հավաքականը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը մասնակցել է բացման արարողությանը: Առաջին տուրում նորվեգացիները հանդիպելու են սլովակների հետ: Հետաքրքիր պայքար է սպասվում նաև Անգլիա – Վրաստան և Շվեդիա – Գերմանիա խաղերում:
Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունը կսկսի Չեխիայի ընտրանու հետ խաղով: Առաջին խաղատախտակին մեր շախմատիստուհին հանդես կգա սպիտակներով: Այստեղ մեծ հետաքրություն է առաջացրել Սերբիա – Չեռնոգորիա հակամարտությունը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: