Հայաստանի սամբիստներ երեք մեդալ նվաճեցին առաջին օրը. սամբոյի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում խաղարկվեցին առաջին մրցանակները: Հայաստանի սամբիստները մրցումային առաջին օրը նվաճեցին 3 մեդալ:
Կանանց մրցաշարում 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց մրցակցին, սակայն վերջինս մտավ եզրափակիչ, և նա շարունակեց պայքարը սփոփիչ մրցումներում: Վարսիկ Գրիգորյանը պարտության մատնեց ուկրաինացի Սնիժանա Պլիշին և բուլղարացի Տանյա Ռադուլովային և նվաճեց բրոնզե մեդալ։
Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում մեր մարզիկ Սարգիս Վարդանյանը մեկնարկում երկու հաղանակ տարավ և մտավ կիսաեզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ) և զբաղեցրեց 3-րդ տեղը։ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը մեկնարկում հաղթելով իր մրցակցին, մտավ կիսաեզրափակիչ, բայց այդ փուլում պարտություն կրեց և նույնպես բավարարվեց բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցում են 70 երկրի 650 մարզիկ: Մրցումները կտևեն երեք օր: