Հայաստանի ֆուտբոլիստները մասնակցեցին եվրոպական լիգաների հերթական խաղերին
Աջակցիր «Ա1+»-ինԿայացան ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգաների խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները:
Եվրոպայի լիգայում առաջին թիմը, որն առաջինը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, Լևերկուզենի «Բայերն» է: Գերմանական ակումբը ընթացիկ խաղում 1:0 հաղթեց Ադրբեջանի չեմպիոնին, վաստակեց 12 միավոր և գրավեց 1-ին տեղը: Մնացած խմբերում հանդես եկող թիմերը միավորներ են կորցրել և դեռ պետք է պայքարեն մնացած 15 ուղեգրերի համար: Իսկ ահա սերբական ՏՍԿ, մոլդովական «Շերիֆ» և շվեդական «Հակենն» արդեն դուրս են մնացել հետագա պայքարից: Ծանր վիչակում է գտնվում նաև հանրահայտ Ամստերդամի «Այաքսը», որը 4 խաղից հետո վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է վերջին տեղը: Փլեյ-օֆֆ մտնելու համար նիդեռլանդական ակումբը պետք է հաղթի մնացած երկու խաղերում:
Կոնֆերենցիաների լիգայում ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել արդեն 4 թիմեր: Դրանք են գերմանական «Այնտրախտը», բելգիական «Բրյուգեն», հունական ՊԱՕԿ-ը և չեխական «Պլզենը»: Մրցաշարից դուրս են մնացել իսլանդական «Բրեյդաբլիկը», սերբական «Չուկարիչկին», շոտլանդական «Աբերդինը», ֆիննական ՀԻԿ-ը և Սլովակիայի «Տրնավան»:
Ինչ վերաբերում է այն ակումբներին, որոնցում հանդես են գալիս հայ ֆուտբոլիստները, ապա դրանք շարունակում են պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրերի համար: Ղազախական «Աստանան» չնայած սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել Կոսովոյի «Բալկանիի» հետ՝ 0:0, սակայն 4 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը խաղաժամանակ չի ստացել, իսկ ահա Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ խաղին: Հաջորդ երկու տուրերում «Աստանան» կհանդիպի Զագրեբի «Դինամոյի» և արդեն փլեյ-օֆֆ մտած «Պլզենի» հետ:
Բրատիսլավայի «Սլովանը», որտեղ հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, ընթացիկ տուրում սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել ֆրանսիական «Լիլի» հետ՝ 1:1: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սլովակիայի չեմպիոնը 7 միավորով այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: «Սլովանի» հաջորդ մրցակիներն են ֆարերյան «Կլակսվիկը» և Սլովենիայի «Օլիմպիան»:
Երկու լիգաների 5-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 30-ին: