Ալեքսանդր Պետրակովը փոփոխություններ է կատարում Հայաստանի հավաքականի կազմում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի հանդիպումներին ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Ահա այն.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Միրանյան – «Նոա»
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նախորդ հավաքի համեմատ ուկրաինացի մասնագետը թիմ չի հրավիրել Տիգրան Բարսեղյանին, Վբեյմար Անգուլոյին և Նորբերտո Բալեկյանին: Այս անգամ հրավիրվել են Ալբերտ Խաչումյանը, Նարեկ Աղասարյանը, Արթուր Միրանյանը և Ժիրայր Շաղոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին մեր թիմը սեփական դաշտում կընդունի Ուելսին, իսկ երեք օր հետո կհյուրընկալվի Խորվաթիային: Հայաստանի հավաքականը նախապատրաստությունը կսկսի նոյեմբերի 13-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: