Բացել լրահոսը Փակել լրահոսը
400188873_733873558776074_1144499939433612126_n
A A
Պաշտոնական

Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կենսաթոշակառուներին և նպաստառուներին

 
ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է հաշվառված լինել ՀՀ որևէ հասցեում (փաստացի կամ մշտական հիմունքներով)։ Այս նպատակով՝ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ծառայություններ։
 
Կարևոր դիտարկումներ
 
📌ՀՀ բնակության վայրում գրանցվելը և ՀՀ քաղաքացիություն ունենալը նույն գործընթացը չէ։
 
📌ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը բավարար հիմք է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու համար:
 
📌ՀՀ-ում կենսաթոշակի իրավունքի ձեռքբերումը վերաբերում է բոլոր տեսակի կենսաթոշակներին։
Նպաստի եւ կենսաթոշակի նշանակման ու տրամադրման ընթացակարգերը մանրամասն կներկայացվեն առաջիկայում։