Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի թիմը մտել է չեմպիոնների լիգա. մեր ֆուտբոլիստը փոխարինվել է

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է Ավստրիայի չեմպիոն «Զալցբուրգին»: Միակ գոլը 85-րդ րոպեին 11մ հարվածով խփել է Լաուտարո Մարտինեսը:

«Ինտերում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Զալցբուրգի» հետ հանդիպմանը: Նա խաղը սկսել է մեկնարկային կազմում, սակայն 68-րդ րոպեին փոխարինվել է: «Գազետա դելո սպորտը» հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 5,5 բալով:

«Նա հոգնել է, և դա զգացնել է տալիս: Սովորականից քիչ ճշգրիտ փոխանցումներ, անվստահ էր էր նաև գնդակը կառավարելու հարցում: Բիդստրուպի հետ մշտական պայքարը բավական խանգարում էր նրան», - գրել է թերթը:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 10 միավոր և իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Երկու թիմերն էլ ժամանակից շուտ մտել են փլեյ-օֆֆ, քանի որ «Զալցբուրգն» ու «Բենֆիկան» արդեն ետ են մնում 7-10 միավորով: Իտալական թիմն այժմ պայքար կմղի 1-ին տեղի համար, որն որոշակի առավելություն է տալիս փլեյ-օֆֆում:

Հաջորդ խաղը «Ինտերը» կանցկացնի նոյեմբերի 29-ին, Լիսաբոնի «Բենֆիկայի» դաշտում: