Աֆրիկյան ժանտախտ չկա՞
Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը մարզային "Սոսի" հեռուստատեսության "Մենք մեր մասին" հաղորդաշարի ուղիղ եթերում հերքեց, որ մարզում աֆրիկյան ժանտախտի համաճարակ կա: "Տարվա այս եղանակին, բոլոր անասունների վրա տիզեր են լինում, ու պետք է հատուկ բուժպրոֆիլակտիկ միջոցառումներ կիրառել, որը գյուղացին չի ուզում",-ասում է Թոխսանցը:
Վերջին մեկ շաբաթում խոզերի անկման դեպքեր են արձանագրվել Եղվարդ գյուղում: Գյուղի 150 խոզերից ընդամենը 10-ն է սատկել, ու անասնաբույժները անկախ փարձաքննությունից խորհուրդ են տվել՝ խոզերը հողի մեջ թաղել: Եղվադրցիները իրենց խոզերը հիմա փակի տակ են պահում: Ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների, խոզերը թունավորվել են կերից: Մի քանի օր առաջ Երևանից կեր էին բերել, և ով գնել է, նրա խոզերն են հիվանդացել: Աֆրիկյան ժանտախտին բնորոշ ախտանիշներ չկային, պարզապես խոզերը հրաժարվել են կերից, իրենց թույլ են զգացել: Ամեն դեպքում, վերջին խոսքը անասնաբույժներինն է, ու գո՞ւցե աֆրիկյան ժանտախտի նոր տեսակ է։ Նրանք փորձանմուշները ուղարկել են մայրաքաղաք ստուգելու: Եղվարդցի Սերոբ Օհանջանյանը այդ կերից չի գնել, ամեն սեզոն 700-800 հազար դրամի կեր է գնում: Գիտի, ինչ է անհրաժեշտ խոզերին: Խորհրդային տարիներին խոզերի ֆերմա է ղեկավարել: Ըստ մեր զրուցակցի` նրա խոզերը առողջ են, մեկը մորթել է, խորովել ու կերել են: Նա ցույց է տալիս սառնարանում մնացած միսն ու բացատրում, որ հիվանդ խոզի մսի գույնը չպետք է այսպես լինի: Եղվարդցիներին այլ բան չի մնում քան սպասել ու աղոթել: Եթե աֆրիկյան ժանտախտ հաստատվի, ապա գյուղում սոցիալական վիճակը կլարվի: Մարդկանց հիմնական զբաղմունքը խոզապահությունն է:
Արմեն Դավթյան,
Կապանի "Սոսի" հ/ը