Բացել լրահոսը Փակել լրահոսը
1510870639_0_0_3814_2146_1920x0_80_0_0_a034b9b85aa46c092024fa257b53d991.jpg
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ում հայտարարել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ

 ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռեյն այդ մասին ասել է Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ։ «Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առանց այդ էլ բարձր էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների սպառնալիքը»,- հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը:

Նախկինում Ռեյը հայտնել էր նաև, որ տեղեկություն չունի, թե ՀԱՄԱՍ-ը կարող է գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում, սակայն այդ հնարավորությունը չի կարելի բացառել։