Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+urartu (1)
A A
Սպորտ

Ուշացած մեկնարկ, լուսավորության խափանում, գոլ վերջին րոպեին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»:

 

Նախ խաղը մեկնարկեց ուշացումով: Ըստ որոշ տվյալների պատճառ է հանդիսացել մարզադաշտի մոտակա տարածքում էլեկտրաէներգիայի ընդհանուր անջատումը: Այնուհետև խնդիրներ առաջացավ կապված մարզադաշտի գիշերային լուսավորության հետ, որի հետևանքով հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվեց: Ի դեպ, նման խնդրի հանդիպել ենք նաև Աբովյանի մարզադաշտում, Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղերի ժամանակ:

 

«Ուրատուի» համար խնդիր ստեցծեցին արդեն հյուրերը, որոնք 24-րդ րոպեին անսպասելի հարվածով բացեցին հաշիվը: Ճիշտ է, գործող չեմպիոնը շատ արագ վերակագնեց հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում գյումրեցիների սխալից հետո 11մ հարվածով արդեն առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն, դաշտի տերերին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը. մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին «Շիրակն» անկյունային հարվածի իրավունք ստացավ, որն ավարտվեց դարպասի գրավումով:

 

Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Ուրարտուն» վաստակեց 27 միավոր և հավասարվեց 3-րդ տեղ բարձրացած «Նոային», որն այսօր 4:2 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»: «Շիրակը» 11 միավորով մնաց նույն՝ 8-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 36 միավորով զբաղեցնում է «Փյունիկը»: Նրան հաջորդում է «Արարատ-Արմենիան»՝ 29 միավոր:

 

Առաջնության 15-րդ տուրը կկայանա նոյեմբերի 2-4-ը: