Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի և Դավթաշեն - Աշտարակի խճուղիներում

Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն - Աշտարակի խճուղիներում: Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի - Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ: Երևանի մուտքից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում և Եղվարդի խճուղուց դեպի Երևան քաղաքի ելք ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում: Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարան