Ֆրանսիայում քարերով հարձակվել են ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, կան տուժածներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական «Էկիպ» օրաթերթն այսօր լույս է տեսել առաջին էջին սառսուռ առաջացնող լուսանկարով: Խոսքը չի վերաբերում ռուս-ուկրաինական կամ պաղեստինա-իսրայելական պատերազմների արհավիրքներին: Մարզական լրատվամիջողը պատկերել է «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոյին արյունլվիկ վիճակում:
Պարզվում է, որ հոկտեմբերի 29-ին նշանակված «Մարսել» - «Լիոն» խաղից առաջ դաշտի տերերի ֆաները քարերով հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա, որի հետևանքով տարբեր կարգի վնասվածքներ են ստացել լիոնցիների մարզիչներն ու ֆուտբոլիստները: Բոլորից շատ տուժել է գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն, քանի որ ավտոբուսի կոտրված ապակիները դիպել են նրա դեմքին:
Իտալացի մասնագետին մարզադաշտում առաջին բուժօգնություն են ցույց տվել, սակայն բժիշկները չեն հոսպիտալացրել նրան:
«Մարսել» - «Լիոն» խաղը չեղարկվել է և հետաձգվել:
Ի դեպ, Մասրելում «Լիոնի» ավտոբուսի վրա նման հարձակում տեղի էր ունեցել նաև չորս տարի առաջ, 2019 թվականին: