Բացել լրահոսը Փակել լրահոսը
received_137671846104367
A A
Հասարակություն

Ինչպե՞ս պաշտպանել հաշիվները, ինչ անել, եթե այն կոտրել են

Հաշիվները գրավման փորձերն ու հարձակումները կարող են հանգեցնել գաղտնի տեղեկատվության արտահոսքի, ֆինանսական միջոցների կորստի և անձնական տվյալների գողության:

 Կրիպտոարժույթի օրական առևտրի և փոխանակման ծավալով աշխարհում առաջին հարթակը՝ Բայնենսը մշակել է համընդհանուր կանոններ և մեթոդներ, որոնք կարող են օգտակար լինել նաև հայ և Հայաստանից գրանցված օգտատերերի համար:

Հաշվի կոտրվելու պարագայում անմիջապես անհրաժեշտ է փոխել գաղտնաբառն ու ստեղծել նորը՝ ուժեղ և եզակի, որը չի օգտագործում այլ հաշիվների համար:

Սա կբարձրացնի անվտանգության մակարդակը և նվազագույնի կհասցնի չարտոնված մուտքի հավանականությունը: Կարևոր է միացնել նաև երկգործոն հաստատման համակարգը՝ ևս մեկ խոչընդոտ ստեղծելու հարձակվողների համար: Այն պարագայում, երբ հնարավոր չէ մուտք գործել կոտրված հաշիվ կամ նկատելի են կասկածելի գործողություններ, հնարավորինս շուտ հարկավոր է այդ մասին տեղյակ պահել ծառայություններ մատուցողին:

Անհրաժեշտ է լինելու տրամադրել հաշիվը կոտրելու վերաբերյալ բոլոր տեղեկությունները, ապացույցներ կամ տվյալներ, որոնք օգտակար կլինեն հետաքննության ընթացքում` ներառյալ կասկածելի էլեկտրոնային նամակները, մուտքի փորձերը կամ գործարքների պատմությունը:

 Հետագա կորուստները կանխելու նպատակով հնարավոր է անհրաժեշտություն առաջանա կասեցնել կամ արգելափակել հաշիվը, իսկ եթե առկա է դրան կցված վարկային քարտ, այն ճիշտ կլինի սառեցնել:

Հաշվի կասեցումը թույլ կտա կանխել կորուստներն ու հետագայում պաշտպանել անձնական տվյալները և ակտիվները: 

Անվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր վերահսկել ցանկացած կասկածելի գործողություն ֆինանսական և առցանց հաշիվներում, հատկապես, եթե նույն գաղտնաբառերը կիրառվում են մի շարք ծառայություններում:

Անհրաժեշտ է ապահովել ծանուցումներ՝ բոլոր փոփոխությունների և գործարքների մասին տեղեկացված լինելու, անվտանգության հնարավոր խախտումներին ժամանակին արձագանքելու և տվյալները պաշտպանելու համար: