Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը նախապատրաստվելով Երևանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը, հաջողությամբ է մասնակցել Վրաստանի Փոթի քաղաքում կայացած միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

 

Մեր բոլոր բռնցքամարտիկները նախնական փուլում հաղթանակներ են տոնել և մտել բոլոր 13 քաշային կարգերի եզրափակիչ: Ի վերջո նրանք նվաճել են 6 ոսկե և 7 արծաթե մեդալ:

 

Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին, Երևանում: