A
A
Ըմբշամարտիկ Շանթ Խաչատրյանը հաղթել է և բրոնզե մեդալ նվաճել, իսկ մյուսները պարտվել են
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներն այսօր վիճարկել են առաջին մեդալները:
Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 3-րդ տեղի համար մարտում 9:0 հաշվով վստահ հաղթել է ղրղըզ Ադիլխան Նուրլանբեկովին և նվաճել բրոնզե մեդալ։ Իսկ ահա 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 97 կգ քաշային Հայկ Խլոյանը պարտություն են կրել նմանատիպ մարտերում և մնացել առանց պարգևի:
Վաղը կկայանան եզրափակիչ մնացած մրցամարտերը: Հայաստանի ըմբիշները կպայքարեն միայն բրոնզե մեդալի համար: