Բացել լրահոսը Փակել լրահոսը
396197392_711013464407830_5013385324007000463_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը Ճապոնիայի վարչապետի խորհրդականին է ներկայացրել ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:
Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և խաղաղության հաստատման ջանքերին: Վերոնշյալի համատեքստում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:

Հանդիպմանը քննարկվել է նաև անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: