A
A
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները չհասան եզրափակիչ. աշխարհի Մ-23 առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՏիրանայում շարունակվող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում այսօրվանից պայքարի ելան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մրցումային առաջին օրը Հայաստանից հանդես եկան Սուրեն Աղաջանյանը (60 կգ քաշային կարգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ): Ավաղ, նրանցից ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել նախնական փուլի բոլոր արգելքները և դուրս մնացին չեմպիոնական պայքարից:
Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը հասան մինչև կիսաեզրափակիչ, սակայն պարտություն կրեցին և վաղը կպայքարեն 3-րդ տեղի համար: Կարեն Խաչատրյանը կանցկացնի սփոփիչ մրցամարտ, որը հաղթելու դեպքում նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար: Մեր մյուս երկու ըմբիշները ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: