Մեր երկիրը պետք է բերենք խաղաղության, կարմիր գծերը գծված են. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտելու համար ժամանակային բարդություններ կան։
«Բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին ու թե ովքեր են հիմնական պատճառները եղել, ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա ասել, իմ պաշտոնի բերումով՝ դա կհնչի որպես մեղադրանք, բայց թե՛ մարտի 1-ի պարագայում, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դերակատարներին, կարծում եմ, գիտենք, մնում է՝ այդ փաստն արձանագրվի ու համապատասխան պատիժ լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը չի բացառում, որ այդ ոճրագործությունում նաև արտաքին ուժերն են շահագրգռված եղել։
Լրագրողի հարցին՝ կա՞ քաղաքական կամք՝ բացահայտելու կազմակերպիչներին՝ նա արձագանքեց. «Ինչու դրա մեջ կասկած կա՞»։
«Պոպուլիզմ կլինի, եթե ինչ-որ մեկին անհիմն մեղադրեն, հետո գնա, դատարանով ազատվի, ու դուք ինձ ասեք՝ «ստացվեց, որ մարդուն անիմաստ տեղը դատապարտեցին», բայց նորից եմ ասում՝ թե՛ մարտի 1-ի պարագայում, թե՛ հոկտեմբերի 27-ի պարագայում մենք գիտենք՝ ովքեր են կազմակերպիչները», - նշեց Սիմոնյանը։