A
A
Մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում բացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, որոնք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։
Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
Հիշեցնենք, որ կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով: