A
A
«Նոան» հաղթեց «Շիրակին» և մոտեցավ առաջատար քառյակին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակն» իր հարկի հանդիպեց «Նոային» և պարտություն կրեց 0:2 հաշվով։ Երկու գոլերն էլ խփեց հյուրերի ավագ Արթուր Միրանյանը։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: «Շիրակը» երկու անընդմեջ հաղթանակից հետո կրեց առաջին պարտությունը և 10 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Հաջորդ՝ 14-րդ տուրի խաղերը, կկայանան հոկտեմբերի 28-30-ին: