Անհատական նոր ռեկորդ Չեմպիոնների լիգայում
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալական «Պորտու» ֆուտբոլային թիմի պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է Opta Sports-ը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Անտվերպենի» դեմ արտագնա խաղում (4:1) նա մասնակցել է 40 տարեկան 241 օրական հասակում: Այդպիսով, Պեպեն դարձել է խաղադաշտի ամենատարեց ֆուտբոլիստն այդ մրցաշարում:
Պեպեն գերազանցել է իտալացի պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտայի ռեկորդը, որը 2006/07թթ մրցաշրջանում հանդես է եկել «Միլանում» 40 տարեկան 211 օրական հասակում։ Չորս մրցաշրջան անց նրա նվաճումը կրկնել էր շոտլանդական «Ռեյնջերսի» պաշտպան Դեյվիդ Ուեյրը։
Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց խաղացողը, այնուամենայնիվ, իտալացի դարպասապահ Մարկո Բալոտան է։ Նա 2007/08թթ մրցաշրջանում «Լացիոյի» դարպասը պաշտպանել է 43 տարեկան 252 օրական հասակում։
Պեպեն իր նորամուտը Չեմպիոնների լիգայում նշել է «Պորտուի» կազմում, 2004 թվականի սեպտեմբերին, Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում (0:0): Ընդհանուր առմամբ 40-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում անցկացրել է 115 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։