A
A
Մեժլում Մեժլումյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Սերգեյ Սարգսյանը չի ներկայացել մարտին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Ալբանիայում ընթացող աշխարհի Մ-23 առաջնությունում:
Մրցումային վերջին օրը 57 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը արծաթե մեդալ նվաճեց: Նա եզրափակիչում 0:11 հաշվով պարտվեց ռուսաստանցի մրցակցին:
97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալի համար մրցամարտում պետք է հանդիպեր թուրք մրցակցի հետ, սակայն մեր ըմբիշը վնասվածքի պատճառով չի ներկայացել մարտին և զբաղեցրել է 5-րդ տեղը:
Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականը հայրենիք կվերադառնա 2 մեդալով՝ 1-ական արծաթ և բրոնզ: