Բացել լրահոսը Փակել լրահոսը
272205
A A
Քաղաքականություն

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով ժամանում է Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Սենատի պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ֆրանսահայ արվեստագետներ և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ: