A
A
Ալիեւը չեղարկել, թե՞ հետաձգել է հանդիպումը Բրյուսելում․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը չի կայանալու այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը:
Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին՝ այն չեղարկվե՞լ, թե՞ հետաձգվել է:
«Նախատեսված է այդպիսի հանդիպում: Բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա: Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը: Բայց նաև կան աշխատանքային մանրամասներ, որոնց առնչությամբ մենք առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքները»,-ասաց Փաշինյանը: