Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի պատանի երկու շախմատիստ հավակնում է մեդալների․ պատանիների ԱԱ

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում անցկացվող 2023 թվականի շախմատի աշխարհի 8-ից մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը մոտենում է ավարտին։ Արդեն անցկացվել է 9 տուր։

Հայաստանի 12 պատվիրակներից մեդալի համար պայքար են մղում երկու շախմատիստ։ 10 տարեկան տղաների մրցաշարում Դավիթ Ստեփանյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։ Նա ընդամենը կես միավորով է ետ մնում երեք առաջատարներից։ Այսօր կայանալիք նախավերջին տուրում Դավիթ Ստեփանյանը սպիտակներով կհանդիպի Նիկոլայ Կլեյմենովի հետ։

12 տարեկան տղաների մրցումներում մեր մասնակից Վաչե Քոչարյանը 7 միավորով նույնպես զբաղեցնում է 5-րդ տեղը, սակայն նա մրցաշարի միանձնյա առաջատարին զիջում է 1 միավորով։ Այսօր նա սևերով կմրցի ադրբեջանցի մրցակցի հետ, որը 6,5 միավոր ունի։

Մեր մնացած 10 մասնակիցներն արդեն դուրս են մնացել մեդալների համար պայքարից։