A
A
Հայաստանից պայքարը շարունակում է 2 ըմբիշ․ աշխարհի Մ-23 առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում այսօր կկայանան ազատ ոճի ըմբշամարտի մրցումների վերջին մարտերը։ Հայաստանից հանդես կգան երկու հոգի։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը նախնական փուլերում հաղթել է բոլոր մրցակիցներին, եզրափակիչում ոսկե մեդալը կվիճարկի ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ մարտում:
97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 3-րդ տեղի համար հանդիպում կանցկացնի թուրք Օկտայ Չիվտչուի հետ։ Իսկ ահա 79 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը սփոփիչ մրցամարտում այսօր պարտվեց հնդիկ Սագար Յագլանին և դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից։