Բացել լրահոսը Փակել լրահոսը
F9Q-W6dW4AAR2uV-1024x671
A A
Պաշտոնական

Հայաստանում ԵՄ առաքելությունը 1000-րդ պարեկությունն է իրականացրել

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը իր 1000-րդ պարեկությունն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։

«Այսօր EUMA-ն նշում է 1000-րդ պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար։ Մենք պարեկություն ենք իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում գործող վեց հենակետերից»,-ասվում է առաքելության X-ի էջում գրառման մեջ։

Գրառման մեջ նաև նշվում է, որ ամեն շաբաթ ԵՄ առաքելության պարեկները անցնում են մոտավորապես 3800 կմ, օրական իրականացնում 7 պարեկություն։