Բացել լրահոսը Փակել լրահոսը
394451280_1085470919370711_7755699018450002968_n
A A
Պաշտոնական

Արցախից բռնի տեղահանված բժիշկների թիմն աշխատում է «Բեսթ լայֆ» ԲԿ-ում

Արցախից բռնի տեղահանված բժիշկներից ինտերվենցիոն սրտաբան Վահրամ Գաբրիելյանը, ինչպես նաև սրտաբաններ` Դավիթ Առաքելյանը, Էդելվեյսա Գրիգորյանը և Նունե Հախնազարյանն այսուհետ իրենց թիմով աշխատում են «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում:
 
ԲԿ-ից հայտնում են, որ բոլոր այն բուժառուները, ովքեր բուժում են ստացել նշված բժիշկների կողմից և ցանկանում են շարունակել իրենք բուժումն ու հսկողությունը հենց այդ մասնագետների մոտ կամ ցանկանում են ընտրել նրանց` որպես բուժող բժիշկ, կարող են հերթագրվել խորհրդատվության:
 
Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ Արցախից բռնի տեղահանված անձանց համար բժշկական օգնությունը մատուցվում է պետպատվերի շրջանակներում, իսկ այն ծառայությունները, որոնք նախատեսված չեն պետպատվերի շրջանակներում, անվճար մատուցվում են «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի կողմից:
 
Նշենք նաև, որ սրտաբանական բաժանմունքից բացի գործում է անոթային բաժանմունքը, որը նույնպես տրամադրում է անվճար խորհրդատվություններ և սպասարկում:
Խորհրդատվության գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 👇
015808008 կամ 012808008: