Բացել լրահոսը Փակել լրահոսը
տեղահանվածներ Արցախից
A A
Պաշտոնական

Մեկնարկում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ ծախսերի փոխհատուցման փոխանցումները (տեսանյութ)

«Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: 
 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության վայրի և կոմունալ ծախսերի փոխհատուցման  միջոցառման շրջանակներում դրամական հատկացումները կմեկնարկեն այսօր, ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մենք նախորդ շաբաթվա ավարտին արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքներն ըստ էության արդեն ավարտին ենք հասցրել։ Այսօրվանի սկսած՝  կկատարվեն նաև վճարումներն այդ միջոցառման շրջանակներում»,-ասել է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ միջոցառմամբ 40 հազարական դրամ կստանան այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն բնակարան կամ տուն։