A
A
«Մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս, նպաստները կտրել են, դեռ մտքներին կա մեզ վերադարձնեն՝ տանեն հաջորդ ցեղասպանության» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Մի խումբ արցախցիներ հավաքվել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ պահանջելով դեսպանի հետ հանդիպում։
Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ Ֆրանսիայի Հանրապետությունից հումանիտար ապաստան են խնդրում։
Դեռևս 2020թ.-ին տեղահանված արցախցիներից մեկն ասաց, որ իրենք էլի են եղել դեսպանատան առաջ, հանդիպել դեսպանին։ «Մեզ վստահեցրել են, որ Արցախի հարցը ռազմական լուծում չի ունենալու, չունի, և հիմա, թեկուզ ասում են Արցախի հարցը փակված չէ, բայց ստացվում է, որ լուծվել է ռազմական ճանապարհով», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ մեծ թվով արցախցիների արտագաղթ է սկսվել, հիմնականում՝ ՌԴ։