A
A
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը 7 գոլ բաց թողեց Իսլանդիայի հետ խաղում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը Իռլանդիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մրցեց Իսլանդիայի Մ-17 ընտրանու հետ ու պարտվեց 1:7 խոշոր հաշվով:
Իսլանդացի ֆուտբոլիստները սկզբում երեք գոլ խեցին։ Առաջին խաղակեսի վերջում Էմիլ Պապիկյանը կրճատեց հաշվի տարբերությունը․ սակայն ընդմիջումից հետո մրցակիցն արդեն 4 անպատասխան գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը։
Այդպիսով, Հայաստանի Մ-17 հավաքականը երեք խաղերում պարտություն կրեց և դուրս մնաց առաջնությունից։ Իսլանդիայի հավաքականը չնայած խոշոր հաշվով հաղթանակին, նույնպես ավարտեց ելույթները սույն մրցաշարում, քանի որ առաջին երկու անցումային տեղերը զբաղեցրին Շվեյցարիայի և Իռլանդիայի պատանեկան թիմերը։