Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի պատանի 6 շախմատիստ հաղթանակով է սկսել աշխարհի առաջնությունը

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում մեկնարկել է 2023 թվականի շախմատի աշխարհի 8 մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

 

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանից առաջնությանը մասնակցում են 12 շախմատիստ.

Դավիթ Մելքոնյան, Աշոտ Ավետիսյան, Արմեն Վարդանյան՝ Մ-8 տղաներ

Դավիթ Ստեփանյան, Մովսես Միլիտոնյան՝ Մ-10 տղաներ

Վաչե Քոչարյան, Արման Հարությունյան, Բենիամին Գասպարյան՝ Մ12 տղաներ

Սոֆիա Բաղրամյան՝ Մ8 աղջիկներ

Նարե Իսախանյան, Անգելինա Ասատրյան՝ Մ10 աղջիկներ

Անի Նահապետյան՝ Մ12 աղջիկներ

 

Կայացած առաջին տուրում մեր շախմատիստները տարել են 6 հաղթանակ և կրել 6 պարտություն: Տղաներից առաջնությունը վստահ են սկսել Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Դավիթ Ստեփանյանը և Արման Հարությունյանը, աղջիկներից՝ Նարե Իսախանյանը և Անի Նահապետյանը: Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները:

 

Նշենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: