Բացել լրահոսը Փակել լրահոսը
1122097
A A
Հասարակություն

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։

Նա նշել է, որ վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել։

Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում:

Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել Ալթունյանի նկատմամբ, որը դատախազությունը բողոքարկել էր։