Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks 13.10. (1)
A A
Սպորտ

Նարեկ Մանասյանը հաղթեց իր հայրենակցին և մտավ եզրափակիչ. բռնցքամարտի Եվրոպայի գավաթ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում ավարտվեց կիսաեզրափակիչ փուլը:

Հայաստանից վերջինը հանդես եկավ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նա 5:0 հաշվով վստահ հաղթեց Հունաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վահան Նանիջանյանին և մտավ եզրափակիչ:

Այդիսով, Եվրոպայի գավաթի հաղթողի կոչման համար Հայաստանից կպայքարեն երկու մարզիկ՝ Նարեկ Մանասյանը և 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը: Եզրափակիչ մարտերը կկայանան վաղը՝ հոկտեմբերի 14-ին: