A
A
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց, իսկ Արթուր Բազեյանը՝ պարտվեց. բռնքամարտի Եվրոպայի գավաթ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում շարունակվում են կիսաեզրափակիչ մարտերը:
Երեկոյան մրցահերթում Հայաստանից առաջինը ռինգ բարձրացավ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը: Նա 5:0 հաշվով վստահ հաղթեց Մալթան ներկայացնող Ինձագի Քսերեբին և մտավ եզրափակիչ: Նա վաղը կպայքարի ոսկե մեդալի համար:
57 կգ քաշային Արթուր Բազեյանը հավասար պայքարում մի փոքր զիջեց իսպանացի Գաբրիել Էսկոբարին և պարտություն կրեց: Նա կստանա բրոնզե մեդալ:
Այսօր իր մարտը կանցկացնի նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: