Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

ՌԴ նախագահը չի տեսնում որևէ խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

«Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա ՝ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղ բանակցությունների վերսկսմանը ՝ խաղաղության համաձայնագրի կնքման հույսով, առաջարկել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում»,- hայտարարել Է Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ նախագահի խոսքով՝ զուտ տեխնիկական բնույթի հարցեր կան ՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ։

«Մի ուղղությամբ 100 մ, մեկ այլ ուղղությամբ՝ մեկ կիլոմետր, դա արդեն կարևոր չէ։  Երկու կողմերի բարի կամքի դեպքում այս ամենը կարելի է անել»,- հավելել է Պուտինը։