Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դմիտրի Պեսկով
A A
Քաղաքականություն

Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  Հայաստանի տնտեսության բարձր աճը կապել Է ԱՊՀ երկրներին ինտեգրվելու հետ։ Պեսկովը այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։  

«ԱՊՀ-ն պահպանում է իր արդիականությունը։ Նայեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերին։ Այո, աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով։ Այնտեղ, իմ կարծիքով, 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ լավագույն ժամանակներում միայն Չինաստանն է նման բան ցուցադրել։

«Դուք կարծում եք, որ դա հենց այնպես է։ Ոչ, դրանք ինտեգրման արդյունք են», - վստահեցրել է Պեսկովը։