Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախից բռնի տեղահանվածներին ի՞նչ է առաջարկում Հայաստանի աշխատաշուկան (տեսանյութ)

«Ընդհանուր թվաքանակից շատ քիչ տոկոսն է հաշվառվել և գտել աշխատանք».Միասնական սոցիալական ծառայության բաժնի պետ

 

Արցախից բռնի տեղահանվածները հաշվառվում են Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում, գնահատվում են մասնագիտական և որակական կարողությունները, այնուհետև ուղղորդվում են աշխատաշուկա։

Այս մասին «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը։

Աշխատանքի տեղավորված արցախահայերի մասին վիճակագրական տվյալներ դեռևս չկան, քանի որ բռնի տեղահանվածների ընդհանուր թվաքանակից շատ քիչ տոկոսն է հաշվառվել և գտել աշխատանք։

Հայաստանում այս պահին 4800 թափուր աշխատատեղեր կան, բայց դրանք բավարար չեն Արցախից եկած մասնագետներին ապահովելու համար աշխատանքով։

Այն հարցին, թե գործատուների հետ համագործակցությունը ինչպես է ընթանում, և պատրաստվու՞մ են նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ քայլեր կատարել, Հրայր Հակոբյանը պատասխանեց, որ ներկայումս հարթակում հաշվառված է 4800-ից ավել թափուր աշխատատեղ,  ու եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի տվյալների հետ, կտեսնենք բավականին աճ։

Իսկ աճը պայմանավորված է տարածքային կենտրոնի հետ համագործակցող գործատուների ակտիվությունից․ նրանք ոչ միայն փորձում են համալրել իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերը, այլ նաև ստեղծում են նոր աշխատատեղեր։

Միասնական սոցիալական ծառայություններում հավաքագրված թափուր աշխատատեղերի գրեթե 95 տոկոսը ներկայացնում է մասնավոր հատվածը։

Մանրամասները՝ տեսանյութում