Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 13.10.
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները զիջեցին դիրքերը. արագ շախմատի ԱԱ

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Իտալիայի Պուլա քաղաքում ընթացող արագ շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

 

ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը մրցումների վերջին օրը 4 պարտիայից երկուսում պարտություն կրեց: Արդյունքում, նա 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և զբաղեցրեց 11-րդ տեղը: Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանն առաջնության եզրագծում նույնպես երկու պարտություն կրեց և վաստակած 6 միավորով ի վերջո հանգրվանեց 17-րդ հորիզոնականում: Աշխարհի չեմպիոն ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադվանին, որը վաստակեց 8,5 միավոր:

 

Հոկտեմբերի 14-15-ն այստեղ տեղի կունենա նաև կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Մեր տղաներից բացի աղջիկների մրցաշարում հանդես կգա նաև Մարիամ Մկրտչյանը: