ՄՕԿ-ը անորոշ ժամանակով կասեցրել է Ռուսաստանի ՕԿ մասնակցությունը
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) անորոշ ժամանակով կասեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մասնակցությունը՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներն իր կազմում ներառելու համար։ Նման որոշում է կայացրել ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն:
«Հոկտեմբերի 5-ին հայտարարվել է չորս օկուպացված շրջանների՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների «Օլիմպիական խորհուրդների» Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին միացնելու մասին: Որոշումը խախտում է Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի տարածքային ամբողջականությունը», - գրում է ՄՕԿ-ը։
Այդ որոշման արդյունքում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն այլեւս չի կարող հանդես գալ որպես «ազգային օլիմպիական կոմիտե» և միջոցներ ստանալ ՄՕԿ-ից։
Չեզոք կարգավիճակ ունեցող ռուս մարզիկների՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին և Միլանի ու Կորտինայի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու մասին որոշումը, կկայացվի առանձին նիստի ժամանակ։
«ՄՕԿ-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակին որոշել ռուսական անձնագրով առանձին չեզոք մարզիկների մասնակցությունը Օլիմպիական խաղերին: ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը նաև իրավունք է վերապահում հետագա ցանկացած որոշումը՝ կախված այդ իրավիճակի զարգացումից»,- ասել է ՄՕԿ-ի խոսնակ Մարկ Ադամսը։