A
A
Հայաստանի բռնցքամարտիկները 6 մեդալ են ապահովել Եվրոպայի գավաթում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ է մտնում 6 մարզիկով` ապահովելով նույնքան մեդալ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Այսօր 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մեծ առավելությամբ հաղթելով սլովակ Տիբոր Կատոնային, մտել է կիսաեզրափակիչ և առնվազն ապահովել բրոնզե մեդալ: Մինչ այդ նույն իրավունքը նվաճել էին Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Կիսաեզրափակիչ մարտերը կկայանան հոկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչները՝ 14-ին