Ոչ մի երկիր չի հանդուրժի իր քաղաքացիների զանգվածային կոտորածից հետո վերադառնալ այն վիճակին, երբ դա հնարավոր է եղել․ Բլինքեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինամաշխարհային հանրությունը պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի ոճրագործությունները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը՝ նշելով, որ Իսրայելը պետք է պաշտպանի պաղեստինցիների կյանքը, երբ պատասխան գործողություններ է ձեռնարկում Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ խմբավորման դեմ:
«Համասը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել հրեաներին»,- ասել է Բլինքենը Թել Ավիվում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ոչ մի երկիր չի կարող և չի հանդուրժի իր քաղաքացիների սպանությունը կամ պարզապես վերադառնալ այն պայմաններին, որոնք թույլ են տվել դա տեղի ունենալ։ Իսրայելն իրավունք ունի, նույնիսկ պարտավոր է պաշտպանել իրեն և ապահովել, որ դա երբեք չկրկնվի: Բայց նշանակություն ունի, թե Իսրայելն ինչպես է դա անում»,- ասել է նա:
Բլինքենի խոսքով, ժողովրդավարությունները ահավեիչներից տարբերվում են այլ չափանիշների ձգտումով, «նույնիսկ երբ դա դժվար է»: «Մեր մարդկայնությունն այն է, ինչը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին կանք: Այդ իսկ պատճառով կարևոր է ձեռնարկել հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները՝ խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու համար»,- ասել է Բլինքենը:
Նա նշել է, որ Համասին դիտարկում է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարի պրիզմայով, այլ նաև որպես հրեա, ում ընտանիքը վերապրել է Եվրոպայում և Հոլոքոստի ծրագրերը։
Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում նա վստահեցրել է. «Մենք այստեղ ենք և ոչ մի տեղ չենք գնալու»։