Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայողները հանձնում են ֆիզիկական պատրաստականության ստուգարքներ (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով՝ սեպտեմբերի 18-ից սկսվել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքների հանձնումը: Ըստ բժշկատարիքային խմբերի՝ ոստիկանության ծառայողները ստուգարքները հանձնում են ֆիզիկական պատրաստականության նորմատիվներով: Արական սեռի ծառայողները կատարում են ձգումներ պտտաձողի վրա, 100 մետր վազք և 1000 մետր վազք, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ ուժային համալիր վարժություններ, 60 մետր վազք և 1000 մետր վազք:
Ոստիկանության պետի հրամանով հաստատված ժամանակացուցի համաձայն՝ հոկտեմբերի 6-ից 24-ը «Դինամո» մարզադահլիճում ընթանում է նաև պարեկային ծառայողների ֆիզիկական պատրաստականության դիֆերենցված ստուգարքների հանձնումը: Պարեկները ֆիզիկական լավ պատրաստականություն և բարձր ցուցանիշներ են գրանցում: