Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու փորձեր. Լավրով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հայաստանում հակառուսական տրամադրություններն «արհեստականորեն են սրվում», շեշտել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ մանրամասնելով․ - «Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, նախկինում էլ շատ են եղել։ Կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ հակառակը՝ դրանք նպատակ ունեն այստեղ հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար», - ասել է Լավրովը՝ շեշտելով, ԱՄՆ-ին, ԵՄ- ին ու ՆԱՏՕ-ի երկրներին։
Վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշեց․ - «Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց տվեց, որտեղ հստակ ասաց, որ Հայաստանն իր ուղենիշը չի փոխում։ Հուսանք՝ այդ դիրքորոշումը կգերիշխի՝ անկախ Երևանն այլ ուղղությամբ տանելու բոլոր փորձերից»։